Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունները կառուցելու է շուկայական հիմքի վրաե

1 րոպեի ընթերցում

ՏԱՇՔԵՆԴ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունները կառուցելու է շուկայական հիմքի վրա, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք շեշտը դնել ԱՊՀ-ի երկրների հետ մեր տնտեսական հարաբերություններում շուկայական հիմքի ստեղծման վրա: Այդ են պահանջելու նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերը, որի մեջ մենք ձգտում ենք մտնելե,-ասել է նախարարը՝ այսօր Տաշքենդում ելույթ ունենալով Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության համաշխարհային էկոնոմիկայի եւ դիվանագիտության համալսարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում