Հասարակական

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի երկրներ ժողովրդավարության արտահանման խրախուսումը հղի է ապակայունացմամբե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պայքարի արտախորհրդարանական մեթոդների խրախուսումը, ԱՊՀ-ի երկրներ «ժողովրդավարության արտահանմանե փորձերը հղի են ապակայունացմամբ եւ այդ պետություններում նոր հակամարտություններով: Այդ մասին նա հայտարարել է «Տրիբունաե թերթում հրապարակված հարցազրույցում: «Մենք ելակետ ունենք այն, որ ժողովրդավարությունը յուրաքանչյուր երկրում հաստատվում է սեփական ազգային հողի եւ իրավական հիմքի վրաե,- ավելացրել է նա: «Մենք հասկանում ենք ԱՊՀ-ի տարածքում Արեւմուտքի օբյեկտիվ շահերը: Միայն ցանկանում ենք, որ այդ շահերի իրացման մեթոդները նույնպես լինեն հասկանալի, թափանցիկ եւ չոտնահարեն ոչ իրենց ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ԱՊՀ-ի ժողովուրդների իրավունքները, ոչ էլ Ռուսաստանի օրինական իրավունքներն ու շահերը այդ տարածքում, որտեղ մենք ցանկանում ենք իրավահավասար, փոխշահավետ համագործակցություն զարգացնել մեր հարեւանների հետե,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում