Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը չի վախենում ԱՊՀ-ի տարածքում Արեւմուտքի երկրների հետ մրցակցությունիցե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի վախենում ԱՊՀ-ի տարածքում Արեւմուտքի երկրների հետ մրցակցությունից: «Այն փաստը, որ, անտարակույս, Եվրամիության եւ այլ երկրների կողմից տնտեսական հետաքրքրություն է առաջանալու, եւ արդեն առաջացել է , ԱՊՀ-ի երկրների նկատմամբ, բնական է: Մեր աշխարհը գլոբալացվում է եւ նրանում պետք է կարողանալ մրցակցելե,- ասել է Լավրովը: Տնտեսական ներկայությունը ԱՊՀ-ի երկրներում, ինչպես եւ Համագործակցության առանձին երկրների եւ ԱՄՆ-ի, եվրոպական պետությունների, ՆԱՏՕ-ի անդամների միջեւ ռազմական կապերի զարգացումը շարունակ աճելու է, նշել է նախարարը: «Դա բնականոն երեւույթ է եւ դրան հարկավոր է վարժվել: Դրան պետք է ոչ միայն հարմարվել, այլեւ ձգտել անցկացնելու սեփական գիծը ռեսուրսների, էներգետիկական համագործակցության համար մղվող մրցակցային պայքարում: Դրա համար մենք հնարավորություններ ունենքե,- ասել է Լավրովը «Գոլոս Ռոսիիե ռադիոկայանին տված հարցազրույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում