Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ այսօր կայացած սանակցությունների ավարտից հետո: Միաժամանակ ռուսաստանցի նախարարը ընդգծել է, որ Մոսկվան «պատրաստ է թե որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, թե ազգային որակով ամեն կերպ օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըե: «Մոսկվայում շահագրգռված են գոյություն ունեցող բոլոր համաձայնությունների հիման վրա հակամարտության կարգավորմամբ,-ասել է Սերգեյ Լավրովը:-Բայց հակամարտությունը կարող են կարգավորել միայն կողմերն իրենք եւ միայն բանակցությունների սեղանի շուրջե: «Մենք չենք կարող լուծել կողմերի փոխարեն, եթե նրանք իրենք համաձայն չենե,-նշել է ՌԴ արտգործնախարարը: Նա գոհունակություն է հայտնել անցյալ տարվա վերջից բանակցային գործընթացի վերսկսման առնչությամբ: «Ակնկալում ենք, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ Մինսկի խմբի մշակումները չեն սպառում կուտակված բոլոր հիմնախնդիրներըե,-ավելացրել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում