Սերգեյ Մովսիսյանը երկրորդն Է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակությունների մասնակցությամբ շախմատի մրցաշար Է ընթանում Բոսնիայի մայրաքաղաք Սարաեվոյում: 12 մասնակիցների թվում Է նախկին երևանցի Սերգեյ Մովսիսյանը, որը հանդես Է գալիս Սլովակիայի դրոշի ներքոն: Մրցակարգը շրջանաձև Է, մասնակիցներից յուրաքանչյուրը խաղալու Է 11 պարտիա: Մովսիսյանը 5 փուլից հետո վաստակել Է 4 միավոր և 2-րդ տեղում Է: Առաջատարը, 4,5 միավորով, Ալեքսեյ Շիրովն Է: