Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի երկրների հետ գիտամշակութային փոխգործակցությունը էլ ավելի բարձր մակարդակի է հասցվելուե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրներում ստեղծվելու են ռուսաստանյան գիտական եւ մշակութային կենտրոններ, լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը մասնակցել է ՌԴ ԱՆվտանգության խորհրդի՝ ԱՊՀ-ի զարգացման հիմնախնդիրներին նվիրված նիստին: «Առայժմ ԱՊՀ-ի երկրներում չկա ոչ մի ռուսաստանյան գիտական ու մշակութային կենտրոն, նման կենտրոններ ստեղծվելու ենե,-ասելու է նախարարը եւ ավելացրել, որ գիտական եւ մշակութային փոխգործակցությունն «ավելի բարձր մակարդակի է հասցվելուե: «Ռուսաստանը կավելացնի արտոնյալ կամ անհատույց հիման վրա ԱՊՀ-ի երկրների ուսանողների կրթաթոշակներըե,-հայտնել է Լավրովը: Պատասխանելով ռուսաց լեզվով կրթություն ստանալու ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանութան հարցին՝ նախարարն ասել է. «Երբ հարցեր են ծագում՝ կապված ռուսաց լեզվով հաղորդակցության հետ, քաղաքական-դիվանագիտական մեթոդներով աշխատելու ենք այդ երկրների հետե: Այսօր Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԱՊՀ-ի գիտական եւ կրթական տարածությունն ընդլայնելու, ռուսաստանյան բուհերում Համագործակցության երկրների ուսանողների ուսուցումն ավելացնելու անհրաժեշտության մասին: Պուտինն ընդգծել է, որ գիտական եւ կրթական համագործակցության ընդլայնումը «քաղաքացիների համար կենսական հեռանկարի հարց է, դա գլոբալ շուկաներում ԱՊՀ-ի երկրների մրցունակության անկյունաքարն էե: Պուտինն ասել է, որ տվյալ ոլորտում գերակայությունը պետք է լինի «համատեղ գիտական հետազոտությունների զարգացումը, տեխնոլոգիական կոոպերացիան, ռուսաստանյան բուհերում Համագործակցության երկրների ուսանողների ուսուցումը, ինչպես նաեւ ռուսաստանյան մշակութային կենտրոնների եւ ռուսաց լեզվի ուսումնասիրման կենտրոնների ստեղծումը, տեղեկատվության մշտական փոխանակումը միմյանց կյանքի եւ ձեռքբերումների մասինե: