Հասարակական

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացները լավ հեռանկարներ ունենե

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացները լավ հեռանկարներ ունեն: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եգիպտոսի «Ալ Ահրամե թերթին տված հարցազրույցում: Հարցազրույցի տեքստը զետեղված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական սայթում: «Ընդհանուր առմամբ ԱՊՀ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացները լավ հեռանկարներ ունեն, չէ որ դրանք հենված են մեր երկրների ժողովուրդների միջեւ բազմադարյան համագործակցության փորձի եւ ամենասերտ հաղորդակցության վրաե,-ասել է նա: «Այսօր Ռուսաստանի էկոնոմիկայի դինամիկ զարգացման առնչությամբ մեր երկիրը օբյեկտիվորեն ձգողության կենտրոնի, ինտեգրացիոն գործընթացների յուրատեսակ լոկոմոտիվի դեր է խաղում: Դրա հետ մեկտեղ մենք պրագմատիկ մոտեցում ունենք այդ գործընթացների նկատմամբ, պատրաստ ենք դրանք զարգացնել այն երկրների հետ, որոնք իրապես պատրաստ են ինտեգրվելունե,-նշել է Լավրովը: Նա նշել է, որ վերջին ժամանակներս ԱՊՀ-ի տարածքում երեւան են եկել մի շարք նոր ինտեգրացիոն միավորումներ, որոնց կազմի մեջ մտնում են Համագործակցության առանձին պետություններ: Խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական համագործակցության, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի միասնական տնտեսական տարածության մասին է: «Մեր կարծիքով, մեծ ապագա ունի Համագործակցության Շանհայի կազմակերպությունը, որի մեջ, Ռուսաստանից եւ Չինաստանից բացի, մտնում են Կենտրոնական Ասիայի պետություններըե,-նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: «Ռուսաստանին եւ ԱՊՀ-ի գծով մեր գործընկերներին միավորում է այնպիսի մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդելու շահագրգռությունը, ինչպես միջազգային ահաբեկչությունն է, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը, թմրառեւտուրըե,-ասել է նախարարը: «Ստեղծվել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոն: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը միավորող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերածվում է եվրասիական տարածությունում անվտանգության ապահովման գործուն միջոցիե,-նշել է նա: «ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական անվերապահ գերակայությունը: Համագործակցության տարածքում ապրում են տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցներ: Այստեղ կենտրոնացած են մեր կենսական շահերը էկոնոմիկայի, պաշտպանության, անվտանգության բնագավառումե,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում