Հասարակական

Ըստ Սերգեյ Լավրովի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական միտումներ են դիտվում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում այն կարծիքին են, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում որոշակի դրական պահեր են նկատվում: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին հայտարարել է Հայաստանի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ այսօր կայացած բանակցությունների ավարտից հետո: Ռուսաստանցի նախարարը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի թեման արծարծվել է այդ բանակցությունների ընթացքում: «Հայտնի ընդմիջումից հետո վերսկսվել են Ադրբեջանի եւ Հայաստանի շփումները, կայացել է արտաքին գործերի նախարարների հանդիպում, ակտիվացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որում, Ռուսաստանից բացի, նախագահում են ԱՄՆ-ը եւ üրանսիանե,-ասել է Սերգեյ Լավրովը: «Վերջին հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը պատրաստ են այդ հիմնախնդրի կարգավորման ուղիներ որոնելե,-ավելացրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում