Սերգեյ Լավրով. «Մոսկվան դեմ չէ որոշակի պայմաններով ԱՄՆ-ի ներկայությանը ԱՊՀ-ի տարածքումե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան դեմ չէ ԱՊՀ-ի տարածքում ԱՄՆ-ի ներկայությանը, եթե դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ամերիկացիների հետ շփումների ընթացքում ենք ընդգծում ենք, որ չենք ցանկանում ԱՊՀ-ի տարածքը վերածել մրցակցության դաշտի: Բայց բնավ չենք ասում, թե չենք ցանկանում նրանց այնտեղ տեսնելե,-ասել է Լավրովը «Ռոսիյսկայա գազետաե-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր: «Եթե ԱՄՆ-ի ներկայությունն օգնում է հակամարտությունների կարգավորմանն այնպես, որ Ռուսաստանի շուրջը վերացվեն ահաբեկչության եւ լարվածության օջախները, որ մեզ շրջապատեն մեզ բարեկամ պետություններ, մենք դա ողջունում ենքե,-պարզաբանել է նախարարը: