Սերգեյ Լավրով. Ռուսաստանը ձգտում է իր ազգային շահերն ապահովել ԱՊՀ- ի շրջանակներում համագործակցության եւ ինտեգրման ճանապարպով

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 15 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ձգտում է իր ազգային շահերն ապահովել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության եւ ինտեգրման ճանապարպով: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ պատասխանելով «Գուանմին ժիբաոե չինական թերթի մոսկովյան թղթակցի հարցերին: «Ռուսաստանի ազգային շահերին համապատասխանում է նախեւառաջ երկրի հուսալի անվտանգության եւ նրա կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար առավելագույնս բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը: Այդ նպատակներին անկարելի է հասնել առանց մեր մերձավոր հարեւանների հետ ամենասերտ համագործակցությանե,-նշել է Լավրովը: «Հենց ԱՊՀ-ի տարածքում են նախեւառաջ կենտրոնացած Ռուսաստանի անվտանգության եւ տնտեսական բարեկեցության պատմականորեն ձեւավորված կենսական շահերըե,-ասել է նախարարը: Նրա կարծիքով, այդ տարածքում ստեղծվող իրադրությունից «ուղղակիորեն կախված են մեր երկրների միլիոնավոր քաղաքացիների ճակատագրերըե: «Ռուսաստանը ձգտում է իր ազգային շահերն ապահովել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության եւ ինտեգրման ճանապարպով, բնականաբար, հաշվի առնելով դրան մեր գործընկերների պատրաստ լինելըե,-ավելացրել է Լավրովը: Ընդսմին նա ընդգծել է, որ «այդ շահերը ոչնչով չեն հակասում այլ երկրների, մասնավորապես, Եվրամիության շահերինե: «Մենք հարգում ենք ԱՊՀ-ի գծով մեր գործընկերների անկախությունը, բոլոր պետությունների հետ հարաբերություններ զարգացնելու նրանց ինքնիշխան իրավունքը: Սակայն մենք իրավասու ենք ակնկալելու նաեւ մեր օրինական շահերի հարգումըե,-նշել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը: Լավրովն այն կարծիքին է, որ «մեծ սխալ կլիներ, եթե ԱՊՀ-ի տարածքը վերածվեր մրցակցության ասպարեզի՝ փոխարենը ծառայելու կայունության շահերին, հատկապես Մերձավոր եւ Միջին արեւելքի հարեւան տարածաշրջանների խիստ անկայուն իրադրության հաշվառմամբե:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ