Աշխուժորեն քննարկվեց Հայաստանի նկարչի տանը բացված գրող նկարիչների եւ նկարիչ գրողների ստեղծագործությունների ցուցահանդեսը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մոտ մեկ շաբաթ Է, ինչ Երեւանի նկարչի տանը գործում Է Հայաստանի գրողների միության 70-ամյակին նվիրված գրող նկարիչների եւ նկարիչ գրողների գեղանկարչական աշխատանքների «Խոսք եւ գույնե անունը կրող ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն Է առաջացրել արվեստասերների շրջանում: Այսօր ցուցահանդեսի փակման կապակցությամբ (այն գործելու Է մինչեւ հունիսի 17-ը) Մշակույթի հայկական ýոնդը, որի նախագահ, գրող եւ գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը նույնպես մասնակցում Է ցուցահանդեսին, նախաձեռնեց ներկայացված աշխատանքների քննարկումը: Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոýեսոր Կարեն Աղամյանը տեղին նշեց, որ նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսները դուրս են մնում արվեստաբանների ուշադրությունից, եւ դա՝ այն դեպքում, երբ միությունը արվեստաբանական մի ամբողջ բաժանմունք ունի: Այդ իսկ առումով նա ողջունեց Մշակույթի ýոնդի ակտիվությունը՝ ներկայացված աշխատանքները խոսակցության թեմա դարձնելու համար: Պրն Արեւշատ Ավագյանը ներկաներին տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ ինքը ծրագրել Էր պատրաստել մի պատկերագիրք, որտեղ զետեղված պիտի լինեին գրող նկարիչների գեղանկարչությունը եւ նկարիչ գրողների պոեզիան ու արձակը: Ափսոս, որ մտահղացումը իրականություն չդարձավ, սակայն հռետորն ասաց, որ ինքը չի հրաժարվել այդ գաղափարն իրականացնելուց: Հավաքը չընթացավ ընդունված քննարկման ձեւով: Լուրջ խոսակցությունից բացի, այն ունեցավ նաեւ գեղարվեստական կառուցվածք, որովհետեւ ներկա գրողներն ու նկարիչները ցուցադրեցին նաեւ իրենց պոետական շնորհքը: