Ամբողջանում է Գյումրիի Անկախության հրապարակը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Հակոբ Հարությունյան): Քաղաքի գլխավոր զարկերակներն իրար միացնող Անկախության հրապարակը, որը խիստ տուժել է 88-ի երկրաշարժից, վերստանում է իր նախկին տեսքը, եւ դա հիմնականում բարեգործական ծրագրերի ու մասնավոր ձեռներեցների միջոցներով: Ասենք, որ հրապարակը երիզող չորս հիմնական կառույցներից միայն մեկը՝ Գուլպայի ýաբրիկայի վարչական շենքը, դիմագրավեց երկրաշարժին: Աղետից հետո մայեստրո Լորիս Ճգնավորյանը Երեւանից ոտքով ուխտագնացություն եկավ Գյումրի եւ հանգանակած գումարները տրամադրեց հրապարակի վթարային վարչական շենքերից մեկը վերականգնելու եւ այն արվեստների ակադեմիայի վերածելու նպատակին: Շենքն ամբողջացավ եւ կահավորվեց Հայ ընդհանուր բարեգործական միության միջոցներով: Այսօր այստեղ գործում են մայրաքաղաքի երեք բուհերի՝ կոնսերվատորիայի, կերպարվեստի ու թատերական ինստիտուտների մասնաճյուղերը: Կապի հանգույցի նախկին շենքը երկար տարիներ իր կույր ակնախոռոչներով ու սառը ներկայությամբ վանում էր մարդկանց: Անցած տարի վթարային եռահարկը հանձնվեց քաղաքի անդրանիկ մասնավոր բուհին, որը նման ավերակից բուհական կառույց ստեղծելու փորձ ուներ: Շենքի վերանականգնումն արդեն ավարտված է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Նոր ուսումնական տարում «Պրոգրեսե համալսարանի ýակուլտետների մի մասը տեղափոխվի այստեղ: Գրեթե հիմնովին ավերված հանրախանութի տեղում այժմ «Իմաստասեր Անանիա Շիրակացիե համալսարանի տնօրինությունը կառուցում է բուհի նոր մասնաշենքը, որով հրապարակը կամբողջանա՝ կրկին դառնալով քաղաքի գեղեցիկ ճարտարապետական անսամբլներից մեկը: Ի դեպ, վերջին մի քանի տարում նկատելիորեն աշխուժացել է շինարարությունը մասնավոր ոլորտում: Դրա ապացույցը Անկախության հրապարակից սկիզբ առնող Գարեգին Նժդեհի փողոցն է, որտեղ անցած տարվանից սկսվել է մի քանի մասնավոր շենքերի՝ «Երաշխիքե ապահովագրական ընկերության վարչական շենքի, հյուրանոցի, առեւտրական կենտրոնի շինարարությունը: Ընդհանրապես, քաղաքապետարանում մեծացել է կառուցապատման նպատակով հողահատկացման համար դիմողների թիվը: Անցած տարի նման խնդրանքներով դիմել է 400 անհատ եւ կազմակերպություն:

Հայերեն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 10/06/25

Նավթի գները նվազել են - 10/06/25

Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը հերքում է սահմանազատման գործընթացի ապագայի վերաբերյալ ԶԼՄ-ի տեղեկությունը

Թրամփը հայտնել է, թե երբ է Ազգային գվարդիան դուրս բերելու Կալիֆոռնիայից

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում. «Իմ քայլը» հիմնադրամը կսկսի ուսումը շարունակելուն ուղղված ծրագիր

Լոնդոնում ավարտվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

Մեծ Բրիտանիան ու ևս չորս երկիր պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի կառավարության ծայրահեղ աջակողմյան նախարարների նկատմամբ

Երևանի Մայիսի 9-ի փողոցում շենքի 3-րդ հարկի առաստաղ է փլուզվել, փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում