Հասարակական

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 5 միավորով հավակնում է մեդալի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): Ստամբուլում շարունակվող Եվրոպայի շախմատի անհատական առաջնության հերթական փուլում հաջող հանդես եկան հայ շախմատիստները, որոնք հաղթանակ տարան 8 պարտիաներում եւ պարտություն կրեցին միայն երկուսում: Մասնավորապես հաղթանակներ տարան Գաբրիել Սարգսյանը` բոսնիացի Դիզդարեւիչի նկատմամբ, Էլինա Դանիելյանը` վրացուհի Գվատաձեւի նկատմամբ, ինչպես նաեւ Աշոտ Անաստասյանը: Ոչ ոքի խաղացին Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Ռաýայել Վահանյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը եւ ուրիշներ: Առայժմ Հայաստանի շախմատիստներից ոչ մեկը ընդգրկված չէ առաջատարների խմբում: Միայն հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն է, որ 5 միավորով հավակնում է մեդալի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում