Հասարակական

ՀՀ նախագահը եւ Կատարի էմիրը ստորագրել են համագործակցության մասին պայմանագրեր

2 րոպեի ընթերցում

ԴՈՀԱՅ, 22 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտելով պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, այսօր առավոտյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Կատարի Պետություն: Մայրաքաղաք Դոհայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Կատարի էմիր շեյխ Համադ բին Խալիýա Ալ Թանի, ծրագրով նախատեսված էին հանդիպումներ նաեւ թագաժառանգի, վարչապետի եւ փոխվարչապետի հետ: ՀՀ նախագահը եւ Կատարի էմերին այսօր ստորագրել են հինգ համաձայնագիր, որոնք հիմնականում վերաբերում են երկու երկրների համագործակցությանը՝ տնտեսության, առեւտրի ոլորտներում: Մասնավորապես, պայմանագրեր են ստորագրվել կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին, կրկնակի հարկումը բացառելու մասին, օդային հաղորդակցության մասին: Ստորագրվեց նաեւ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ համագործակցության մասին հայտարարություն: Ստեղծվել է հայ-կատարական միջկառավարական հանձանժողով, որը հայկական կողմից ղեկավարելու է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտայանը: Այսօր երեկոյան ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հանդիպում ունեցավ նաեւ տեղի հայ համայնքի հետ: Ի տարբերություն արաբական մյուս երկրների ավանդական հայ գաղթօջախների, Կատարում հայերը հաստատվել են 1960-ականներից: Տեղի հայ համայնքը ձեւավորվել է հիմնականում արաբական երկրներից, Կիպրոսից, Թուրքիայից ներգաղթած հայերից: Նրանց մեծ մասը ներգրավված է երկրի առեւտրատնտեսական, ýինանսական, բանկային, ինժեներատեխնիկական, շինարարական ոլորտներում: Ներկայումս Կատարում ապրում է շուրջ 100 հայ, որոնք հիմնականում բնակվում են Դոհայում: Ապրիլի 23-ի երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում