Ստեղծվել է եւս մեկ կոմունիստական կուսակցություն՝ Հայաստանի Նորացված կոմկուս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Այսօր ժուռնալիստի տանը հրավիրված մամուլի ասուլիսում Հայկոմկուսի նախկին անդամ Յուրի Մանուկյանը հայտարարեց նոր կուսակցության՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության (ՀՆԿԿ) ստեղծման մասին: Նորաստեղծ կուսակցության (արդարադատության նախարարությունում գրանցվել է նոյեմբերի 29-ին) նախագահ Յուրի Մանուկյանը նշեց, որ կուսակցությունը Խորդրդային Միության կոմունիստական կուսակցության ամենամարտունակ ջոկատներից մեկի՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետության կոմկուսի անմիջական ժառանգորդն ու իրավահաջորդն է, այս սկզբունքն ամրագրված է նաեւ կուսակցության կանոնադրության մեջ: Ներկայումս կուսակցության նախնական ցուցակներում ընդգրկված է Երեւանի կոմունիստների 2/3-ը: Նոր կոմկուսի ստեղծումը, Յու.Մանուկյանի պնդմամբ, պայմանավորված է ժամանակի հետ համընթաց քայլելու անհրաժեշտությամբ: Նրա կարծիքով, «21-րդ դարասկզբին հասնել որոշակի նպատակների հարյուր տարվա քարացած գաղափարներով, առանց վերանայված ծրագրերի, միամտություն էե: Վերջերս Հայկոմկուսից իր, Հրանտ Ոսկանյանի եւ մի շարք այլ կոմունիստների վտարումը Յու.Մանուկյանը բացատրեց կուսակցության մեջ իրենց ընդդիմադիր դիրքով: Նրա բնորոշմամբ, այսօր կոմկուսում հարցերի քննարկումները վերածվել են պարզ վարչարարության, եւ ոչ ոք չի կարող կենտկոմի բյուրոյի առաջադրածից բացի այլ կարծիք արտահայտել: Վերջին մեկուկես տարում կուսակցության ղեկավարների միջեւ տարաձայնություններ են առաջացել՝ կապված հատկապես իշխանական լծակներ ունենալու, գործող իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների հետ: Նրա կարծիքով, «ներկուսակցական պայքարի տեղիք է տվել եւ այժմ ընդգծված է դարձել երկպառակությունն ԱԺ պատգամավորական ցուցակի առաջին տասնյակում տեղ գրավելու համարե: Նորացված կոմկուսի նախագահը վստահեցրեց, որ այսօր Հայկոմկուսի կենտկոմի ýինանսական հաշիվներն ավելի դժվար է պարզել, քան չարչրկված «մազութի գործըե: Վերջում Յու.Մանուկյանն ավելացրեց, որ նորաստեղծ կուսակցությունն իր առաջին համագումարը կհրավիրի 2-3 ամսից, իսկ մինչ այդ, շուտով լույս կտեսնի «Ձայն բազմացե ամսաթերթը: Ի դեպ, վերջին տարիներին Հայկոմկուսն արդեն երեք անգամ բաժանվել է տարբեր ճյուղերի: ՀՆԿԿ-ն Հայաստանում գործող 108-րդ կուսակցությունն է:

Հայերեն

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան