1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 19-ին հրամանագիր է ստորագրել Լարիսա Ալավերդյանին մարդու իրավունքների պաշտպան նշանակելու մասին: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե օրենքի ընդունման կապակցությամբ, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասինե հրամանագիրը: