Միջազգային

Պակիստանի Կարաչի քաղաքի կենտրոնում հրթիռ Է պայթել

1 րոպեի ընթերցում

ԻՍԼԱՄԱԴ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Կարաչի քաղաքի բուն կենտրոնում՝ Ջամշեդ Քուոտրեզի շրջանում նախօրյակին երեկոյան ժամը մոտավորապես 10-ին պայթել Է հրթիռ, որը թռել Է շուրջ ութ կիլոմետր, հաղորդում են տեղական ոստիկանության աղբյուրները: Պայթյունի ժամանակ քանդվել Է այն շենքի պատը, որը տեղի բնակիչներն օգտագործում են հարսանյաց հանդեսների համար: Ոչ ոք չի տուժել: 14-միլիոնանոց գերքաղաքի մի այլ կենտրոնական շրջանում՝ ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի համալիրից ոչ հեու, ոստիկանությունը հայտնաբերել եւ վնասազերծել Է եւս մեկ հրթիռային արկ՝ հանդերձված ժամակարգավորիչով եւ պատրաստ արձակման: Ըստ ոստիկանության տվյալների, եթե հրթիռն արձակվեր, ապա կարող Էր հարվածել մի շարք կառավարական շենքերի եւ հյուրանոցների: Իրավապահ մարմինների աշխատակիցները ձեռնամուխ են եղել հետաքննության: Առայժմ ռազմականացված մահմեդական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել այս նոր ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում