Տարածաշրջանային

Թբիլիսիի ներկայացուցիչը դասագրքեր է փոխանցել Ադրբեջանի վրացական դպրոցներին

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Լոմայան վրացերեն լեզվով դասագրքեր է փոխանցել Ադրբեջանի վրացական դպրոցներին: Բաքվում Վրաստանի դեսպանատանը «Ինտերýաքսե գործակալությանը հաղորդել են, որ Լոմայան այդ նպատակով ադրբեջանցի իր պաշտոնակից Միսիր Մորդանովի հետ անցած շաբաթ օրը այցելել է Ադրբեջանի Բալաքենդի, Զաքաթալայի /Ադրբեջանի հյուսիսարեւմտյան շրջաններ/ եւ Ղազախի շրջաններ /Բաքվից 420 կմ դեպի արեւմուտք/, որտեղ բնակվում են մեծ թվով վրացիներ: Ընդհանուր առմամբ, այդ շրջանների 12 վրացական դպրոցների համար նախարարն ուղարկել է 15 հազար տարաբնույթ դասագիրք: Վրաստանի դեսպանատանը հաղորդել են, որ սեպտեմբեր ամսին համանման առաքելությամբ Վրաստանի` ադրբեջանցիներով խիտ բնակեցված շրջաններ կայցելի Ադրբեջանի կրթության նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում