Տարածաշրջանային

Ադրբեջանի խորհրդարանը անվտանգության վերաբերյալ օրենքների փաթեթ է ընդունել

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենքներ «Ազգային անվտանգության մասինե եւ «Հետախուզական եւ հակահետախուզական գործունեության մասինե: Պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է այդ օրենքներն ընդունելու օգտին, այսօր Միլի մեջլիսի լիագումար նիստից հաղորդել է «Ինտերýաքսե գործակալության խորհրդարանական թղթակիցը: «Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետական անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, ժողովրդի եւ երկրի ազգային շահերի, մարդու իրավունքների ու շահերի, ներքին ու արտաքին սպառնալիքներից հասարակության եւ պետության պաշտպանության ապահովումն էե,- ասված է «Ազգային անվտանգության մասինե օրենքի հաստատված տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում