Կոկոյտի. Հարավային Օսիան կպաշտպանի ընտրության իրավունքը
1 րոպեի ընթերցում
ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայի ժողովրդին հղած դիմումում այս չճանաչված հանրապետության շուրջ առաջացած իրադրության առթիվ ծայրահեղ անհանգստություն Է հայտնել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Այսօր Հյուսիսային եւ Հարավային Օսիայի թերթերում հրապարակված դիմումում, մասնավորապես, նշված Է, որ Վրաստանի ղեկավարության վերջին օրերի գործողությունների ուղղվածությունը վկայում Է, որ դա գործը տանում Է դեպի Թբիլիսիի եւ Ցխինվալի միջեւ զինված դիմակայության վերականգնմանե: «Մենք չենք ցանկանում, որ կրկնվի ողբերգությունը եւ ամեն ինչ կանենք պատերազմի վերսկսումը կանխելու համարե,- ընդգծված Է դիմումում: Կոկոյտիի ասելով, «Հարավային Օսիան վաղուց Է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Ռուսաստանի հետ վերամիավորման եւ մտադիր Է պաշտպանել ընտրության՝ իր իրավունքըե: