Տարածաշրջանային

«Թուրք պատանդներին ազատեց Բուշի դեմ կազմակերպված ցույցըե

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Քայիդաե-ի առաջնորդներից հորդանանցի ահաբեկիչ Աբու Մուսաբ Ալ Զարքավիի ղեկավարած «Համայնքների միություն և ջիհադե կազմակերպության կողմից Իրաքում պատանդ վերցված երեք թուրքեր ազատ են արձակվել: Թուրքական «Աքշամըե հայտնել է, որ կազմակերպության ղեկավարները հայտարարել են, որ թուրքերին ազատել են նրանց մահմեդական լինելու և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ Թուրքիայում կազմակերպված ցույցերի պատճառով: Այդ կապակցությամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Աբդուլա Գյուլը նշելով, որ թուրք պատանդներին ազատելու հարցում մեծ ազդեցություն են ունեցել հասարակական քաղաքացիական կազմակերպությունների միտինգները և այնտեղ հնչած կոչերը, շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպություններին: Հայտնի է դարձել, որ նախագահ Բուշի դեմ Ստամբուլում կազմակերպված ցույցերը իրագործվել են ահաբեկիչների պահանջով, այն բանից հետո, երբ վերջիններս սպառնացել են՝ հակառակ դեպքում գլխատել թուրք պատանդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում