Տարածաշրջանային

«Չորս թուրքը մեկ եվրոպացու գնողունակությունն ունիե

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 1-ից հետո 25 անդամ երկիր ունեցող Եվրամիության մեջ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը չորս անգամ ավելի է, քան 2003 թ-ին Թուրքիայում առկա նույն ցուցանիշը: Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի, Եվրամիության պաշտոնական ինտերնետային Eurostat էջի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից մարդկանց գնողունակության մասին համատեղ պատրաստված զեկույցի համաձայն, ԵՄ 25 անդամ երկրների, «Ազատ առևտրի միությանե (EFTA) երկրներ` Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի և ԵՄ անդամության թեկնածու երկրներ` Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ միասին 31 երկրների մեջ ԵՄ անդամ երկրներում եղած 100 տոկոս միջինի համեմատ ՀՆԱ-ի ամենացածր՝ 27 տոկոս մակարդակը գրանցվել է Թուրքիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում