Թուրքիան Աýղանստանում կլինի նաև 2005 թ-ին
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2005 թ-ի փետրվարին Թուրքիան նորից կստանձնի Աýղանստանում միջազգային անվտանգության և աջակցային ուժերի (ISAF) հրամանատարությունը, որը նա արդեն կատարում է շուրջ 8 ամիս: Ըստ թուրքական «Միլիեթիե, նման պարտավորություն Թուրքիան իր վրա է վերցրել ՆԱՏՕ-ի Ստամբուլում անցկացված գագաթնաժողովում, որտեղ որոշվել է Աýղանստանում առկա ISAF ուժերի 6500 անձնակազմը մեծացնել 3500 մարդով և հասցնել 10 հազարի: Օգոստոսին ISAF հրամանատարությունը Թուրքիայից կստանձնի üրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի զինուժերից բաղկացած Եվրոպայի կորպուսը (Eurocore), իսկ 6 ամիս հետո այդ ուժերի հրամանատարությունը նորից կդրվի Թուրքիայի վրա: Թուրքիայից հետո ISAF ուժերի հրամանատարությունը կստանձնի Իտալիան: