Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիան Եվրամիության մասն է
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Գալաթասարայե համալսարանում ունեցած ելույթում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ իր երկիրը հավատում է, որ որպես «եվրոպական պոտենցիալե Թուրքիան պատկանում է Եվրամիությանը: Ըստ թուրքական ANKA գործակալության, նշելով, որ Թուրքիան և՛ մահմդեական, և՛ եվրոպացու ինքնություն ունի, Բուշն ասել է, որ Թուրքիային իր շարքերն ընդունելով, Եվրամիությունը կապացուցի, որ ինքը «միակրոն ակումբ չէե: Նա ասել է նաև, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցումով կապացուցվի, որ մշակույթների բախումը «հնացած պատմական հասկացողություն էե: Նշելով, որ արհեստական սահմաններով բաժանված Եվրոպան «շղթաները փշրելով միավորվում էե, Բուշն ասել է, որ Թուրքիայի և Եվրոպայի միջև ներկայումս «արհեստական սահմանե է դրված և ավելացրել է, որ «ԱՄՆ-ն դա չի կարող ընդունելե: Նա ասել է, որ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ լինող Թուրքիան իր աշխարհիկ և դեմոկրատական կառուցվածքով օրինակ է հանդիսանում այլ իսլամական երկրների համար: «Թուրքիայի պատմական դերն այժմ շատ մեծ է: Ձեր իրավական, հանդուրժողական հասարակությունը կամուրջ է՝ Եվրոպայի, Ասիայի և Միջին Արևելքի միջև: Թուրքիայի հաջողությունները Միջին Արևելքի և Եվրոպայի համար կենսական նշանակություն ունենե, ասել է նա: