Ըստ Միխեիլ Սահակաշվիլու, Վրաստանին չորս տարի կպահանջվի ՆԱՏՕ-ի մեջ ընդունվելուն հասնելու համար
2 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանին չորս տարի կպահանջվի ՆԱՏՕ-ի մեջ ընդունվելուն հասնելու համար, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «üիգարոե թերթում այսօր հրապարակված հարցազրույցում նա ընդգծել է, որ «երկու տարի անց Վրաստանը կարող է ստանալ դաշինքի մեջ մտնելու պաշտոնական թեկնածուի կարգավիճակե: Նրա ասելով, «մոտավորապես եւս երկու տարիե կպահանջվի ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու համար: «Նման հավակնությունները չի կարելի անիրական համարելե,-նշել է Սահակաշվիլին: ՆԱՏՕ-ի մեջ մտնելը Վրաստանի համար կարող է «Եվրամիության մեջ մտնելու յուրատեսակ տոմս լինելե, ավելացրել է նա: «Եթե Թուրքիան ընդունվում է Եվրամիության մեջ, ապա ես համոզված եմ, որ Վրաստանը գրեթե ինքնաբերաբար կհետեւի նրանե,-ասել է նախագահը: Նա նշել է, որ «հարավկովկասյան տարածաշրջանի եւ սեւծովյան շրջանի անվտանգությունը պետք է զգալիորեն ուժեղացվի բազմակողմ մեխանիզմների շնորհիվե: «Հակառակ դեպքում այդ գոտին կարող է մշտական հակամարտությունների աղբյուր լինելե,-կարծիք է հայտնել Սահակաշվիլին: «Ընդսմին Մոսկվայի գլխավոր երկյուղն այն է, որ մեր տարածքում կարող են տեղաբաշխվել ամերիկյան զորքեր, սակայն մենք պարզորոշ հայտարարել ենք, որ այդ չէինք ցանկանաե,-նշել է Վրաստանի նախագահը: Այժմ Վրաստանի առջեւ խնդիր է դրված՝ համոզելու Ռուսաստանին, որ «հանրապետությունում գտնվող նրա ռազմահանգրվանների վերացումը կորուստ չի լինիե, ասել է Սահակաշվիլին: «Ռազմահանգրվանները, որոնք Ռուսաստանը շարունակում է պահել մեր տարածքում, այլեւս ոչ մի ռազմական նշանակություն չունեն Ռուսաստանի համարե,-կարծիք է հայտնել նա: Սահակաշվիլու գնահատմամբ, Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները «մնում են շատ դժվարին, բայց դրանք ավելի ազնիվ են դառնումե: