Ռամիլ Սաýարովի ծնողները Բուդապեշտում կմասնակցեն իրենց որդու դատավարությանը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «525-րդ թերթըե, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաýարովի նկատմամբ դատավարությունը, որը մեղադրվում է Հունգարիայում հայ գործընկերոջ սպանության մեջ, տեղի կունենա սեպտեմբերին: Այդ մասին Ռամիլ Սաýարովի ծնողներին հայտնել է նրա լիազոր իրավաբան Ադիլ Իսմայլովը: Նա ասել է, որ օգոստոսին հունգարական դատարանները արձակուրդ են գնում, ուստի դատական նիստերը կանցկացվեն սեպտեմբերին: Իսմայլովը հայտնել է, որ հունգարական օրենսդրությունն արգելում է դատավարություններին օտարերկրյա իրավաբանների՝ որպես մեղադրյալների դատապաշտպանների, անմիջական մասնակցությունը: Ուստի որոշվել է, որ Ադիլ Իսմայլովը եւ փաստաբան Էլչին Ուսուբովը նիստերին կմասնակցեն որպես մեղադրյալի հոր օգնականներ: