Տարածաշրջանային

Թուրքիան առաջարկել է ԼՂ խնդիրը լուծել Կիպրոսի օրինակով

3 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով կողմերի միջև ծագած հակամարտությունը լուծել «Կիպրոսի մոդելովե, այսինքն՝ «երկկողմանի շահավետության տրամաբանությամբե, ինչը, ըստ թուրքական «Ռադիկալիե, և՛ ազերի, և՛ հայ նախարարները «ջերմորեն են ընդունելե: Ստամբուլի Hyatt Regensy հյուրանոցում երեկ մամուլի համար դռնփակ տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ նշելով, որ ԼՂ հակամարտության վերացման համար անհրաժեշտ է առաջին հերթին վերջ դնել երկու ազգերի միջև ծագած թշնամությանը, Գյուլն ասել է, որ դա հնարավոր է վերացնել «երկու ազգերի համար էլե շահավետ մոտեցումներով՝ փոխադարձ զիջումների գնալու ճանապարհով, և որ նման լուծմանը հասնելու համար իշխանությունները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին: Ըստ թերթի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանն ուղղված Օսկանյանի հարցին, Գյուլն ասել է. «Առանց ցեղասպանության հարցում քայլ կատարելու և Ղարաբաղի խնդիրը լուծելու, Հայաստանը չպետք է ակնկալի, որ Թուրքիան կբացի սահմանադռներըե և նշելով, որ խնդիրը կարող են լուծել «փոքր քայլեր կատարելով, առաջ ընթանալու ճանապարհովե, հավելել է, որ «հայերը պետք է քայլեր կատարեն, որ դրան համարժեք քայլեր էլ կատարեն թուրքերըե: Թերթը գրել է, որ Թուրքիայի առաջնորդությամբ կողմերը «մի նոր տեսակետ որդեգրելով Կովկասի համարե, ընդունել են, որ խաղաղության և կայունության ճանապարհին մշտապես պետք է հենվեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության նման կարևոր կազմակերպությունների աջակցությանը: Նշելով, որ Թուրքիան կաջակցի Կովկասում «հարևանների համաձայնությանե վրա հիմնված ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ռազմավարությանը, թուրք նախարարն ասել է. «Հարավկովկասյան տարածաշրջանի երկրները երբեք ինքնուրույն կերպով չեն կարողացել հարցեր լուծել: Թուրքիայի ռազմավարությունը հենվում է այդ երկրների համագործակցության վրա: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպելով իրար, պետք է որոշեն նման համագործակցության մանրամասներըե: Թերթը գրել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա հարցերը գտնվել են նաև Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի և üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման օրակարգում, որտեղ Սեզերը Շիրակին ասել է, որ «հայոց ցեղասպանության մասին պնդումները չափազանց անհանգստացնում են թուրքերինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում