Ըստ Էրդողանի՝ Հարավային Կովկասում մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է դրվել
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովին գնահատականներ տալու համար կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ և՛ ՆԱՏՕ-ում փոխակերպումների անցկացման, և՛ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության տեսակետից գագաթնաժողովը «դրական մոտեցումների բեմահարթակ է հանդիսացելե: Ըստ թուրքական NTV հեռուստատեսության, Էրդողանը հատուկ նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը «Հարավային Կովկասում մի նոր ժամանակաշրջանի սկիզբ է դրելե: Նշելով, որ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում, Էրդողանն ասել է, որ գագաթնաժողովից հետո Թուրքիայի անդամակցության բանակցությունների հարցում ԵՄ առաջնորդների կարծիքները «շատ ավելի դրական կլինենե: Նշելով, որ իր առջև դրված խնդիրները Թուրքիան չի կարող ներկա փուլում ամբողջովին կյանքի կոչել, Էրդողանն ասել է, որ ներկայումս ԵՄ անդամ որոշ երկրներ նույնպես լրիվությամբ չեն կատարել այդ պահանջները: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի վերաբերյալ ԵՄ ընդլայնման դեկտեմբերյան զեկույցն, այնուամենայնիվ, դրական կլինի: