Տարածաշրջանային

ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության երկրների աշխատավոր գաղթյալների իրավական կարգավիճակի մասին հայեցակարգի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագիտական խմբի` Մինսկում կայացած նիստում հավանություն է տրվել ԱՊՀ-ի մասնակից պետությունների աշխատավոր գաղթյալների ու նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին հայեցակարգի նախագծին: Ինչպես ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի հաղորդագրության մեջ, փաստաթուղթը ներկայացվելու է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստի քննարկմանը: ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում ՌԻԱ «Նովոստիինե հայտնել են, որ հայեցակարգի նախագիծը գաղթյալների տարբեր կատեգորիաների սահմանումներ է տալիս ՝ սեզոնային աշխատողներ, սահմանամերձ շրջանների աշխատավորներ, ինչպես նաեւ կանոնակարգում է ԱՊՀ-ի այլ երկրներում աշխատելու իրավունքները, պարտականություններն ու կանոնները: Հայեցակարգի նախագիծը նաեւ սահմանում է աշխատավոր գաղթյալների ընտանիքների անդամների կարգավիճակն այն դեպքում, երբ նրանք համատեղ են մեկնել աշխատելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում