Քատարի մայրաքաղաքում սկսվել Է երկու ռուսաստանցիների գործով դատի նիստը
1 րոպեի ընթերցում
ԴՈՒԲԱՅ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քատարի մայրաքաղաքում սկսվել Է ռուսաստանցի երկու քաղաքացիների գործով դատի եզրափակիչ նիստը, որոնց մեղադրում են այս տարվա փետրվարի 13-ին Դոհայում չեչեն ծարահեղական Զելիմխան Յանդարբիեւի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Դռնբաց նիստում դատարանը պետք Է հրապարակի դատավճիռը: Դատախազությունը պահանջում Է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի կիրառում ռուսաստանցիների նկատմամբ, որոնց ձերբակալել են Քատարի մայրաքաղաք կատարած ծառայողական գործուղման ժամանակ: Ռուսաստանի քաղաքացիները չեն ընդունել Քատարի գլխավոր դատախազության՝ ապրիլի 11-ին ներկայացրած մեղադրանքները: Ոչ ոք չի ստանձնել այն գործողության կազմակերպման պատասխանտվությունը, որի հետեւանքով նաեւ վիրավորվել Է Յանդարբիեւի որդին: