Միջազգային

Լիտվայում գանգատարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՎԻԼՆՅՈՒՍ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազիմիրա Պրունսկենեի ընտրական շտաբը երկուշաբթի երեկոյան Լիտվայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գանգատարկել Է անցյալ կիրակի օրը տեղի ունեցած վաղաժամկետ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Նախնական տվյալներով, երկրորդ փուլում Վալդաս Ադամկուսն ընտրողների 72 հազար քվե ավելի Է ստացել, քան Պրունսկենեն, եւ ընտրվել Է երկրի նախագահ: Շտաբի գանգատում նշված Է, որ «մեծ կասկածներ կան Լիտվայի 5 խոշորագույն քաղաքների եւ 4 գյուղական շրջանների մի շարք ընտական տեղամասերում ձայների հաշվարկի ստուգության հարցումե: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զենոնաս Վայգաուսկասը հայտարարել Է, թե մինչեւ հուլիսի 2-ն ամեն ինչ կստուգվի: Սակայն ինքը չի կասկածում, որ Պրունսկենեի շտաբի այս քայլը չի ազդի ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում