Միջազգային

Համբուրգի նավահանգստում բախվել են երկու նավ,

1 րոպեի ընթերցում

500 տոննա ծծմբաթթվով լցանավը խորտակվել Է ՄԱՅՆԻ üՐԱՆԿüՈՒՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Գերմանիայի Համբուրգ նավահանգստում անցյալ գիշեր Էլբա գետում բախվել են երկու նավ: Ըստ ջրային ոստիկանության հաղորդագրության, 500 տոննա ծծմբաթթվով բեռնված լցանավն անհայտ պատճառով կորցրել Է կառավարումը եւ խոյահարել հանդիպական ուղղությամբ ընթացող բեռնարկղանավին: Հարվածի հետեւանքով լցանավը ջրագծից ցած ստացել ճեղք եւ խորտակվել: Ծծմբաթթվի մի մասը լցվել Է գետը: Պատահարի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ եւ Էկոլոգիական վթարների հետեւանքների վերացման փորձագետներ: Նախնական տվյալներով, մարդիկ չեն տուժել: Արտակարգ պատահարի հանգամանքները, ինչպես նաեւ նյութական վնասի չափերը դեռեւս պետք Է պարզել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում