Տարածաշրջանային

Ա.Գյուլ. «Թուրքիան կմասնակցի ԵՄ-ի Բոսնիայում կազմակերպելիք գործողություններինե

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը նշելով, որ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովում կազմակերպությունը որոշում է ընդունել՝ ավարտել Բոսնիա-Հերցոգովինայում ընթացող գործողությունները, հայտարարել է, որ 2005 թ-ին Եվրամիության կողմից այդ երկրում իրագործվելիք գործողություններին կմասնակցի նաև Թուրքիան: Նորընծա The Diplomatic Newsbridge հանդեսին տված հարցազրույցում Գյուլն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամ երկրներից մեկն է, և որ նա ՆԱՏՕ- ի նոր ռազմավարության մեջ «ոչ թե շրջակա երկիր է, այլ կենտրոնական դաշնակից երկիրե: Նշելով, որ ՆԱՏՕ-ի գործողություններում Թուրքիան ակտիվ մասակցություն է ցուցաբերում, Գյուլն ասել է, որ ՆԱՏՕ-ի Կոսովոյում կազմակերպած KFOR գործողություններին Թուրքիան մասնակցում է իր 354 զինվորականներով, Բոսնիայի SFOR-ին՝ 349, իսկ Աýղանստանի ISAF-ին՝ 256 զինվորականներով: Նա նշել է, որ մայիսի 30-ին իր երկիրը ISAF-ին 3 մարտական ուղղաթիռներ է ուղարկել և ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գործողությունների մասնակցում է ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական անձնակազմերով: Գյուլը նշել է, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում նաև Եվրոպայի անվտանգության ու պաշտպանության գործնական քայլերին, օրինակ բերելով այն, որ անցյալ տարի Մակեդոնիայում Եվրամիության կողմից կազմակերպված CONCORDIA գործողություններին Թուրքիան մասնակցում է իր 11 թուրք ոստիկաններից բաղկացած անձնակազմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում