Իտալիայի արտաքին գործերի նախարարը Վրաստանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի նախարար üրանկո üրատինին այսօր եռօրյա աշխատանքային այցով ժամանում է Թբիլիսի: Սա նրա առաջին այցն է Վրաստան: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպան üաբրիցիո Ռոմանին: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլու հետ կայանալիք հանդիպումների ընթացքում üրանկո üրատինին քննարկելու է «Վրաստանի ու Իտալիայի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ բազմակողմանի համագործակցության հեռանկարներըե: Ռոմանին նշել է, որ «Իտալիայի արտաքին գործերի նախարարի այցը կնպաստի մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների խորացմանըե: