Տարածաշրջանային

ԵԱՀԿ-ի՝ Բաքվի գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի դիվանագետ Մաուրիցիո Պավեսին դարձել է ԵԱՀԿ-ի՝ Բաքվի գրասենյակի նոր ղեկավարը: Ինչպես ասվում է գրասենյակի մամուլի տեղեկագրում, Պավեսին պրոýեսիոնալ դիվանագետ է, որը 1978 թվականից ի վեր աշխատում է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում: Նա ծնվել է 1949 թվականին: 1982 թվականից մինչեւ 2002 թվականն աշխատել է Մոսկվայում, Վարշավայում, Ադենում, Էր Ռիյադում Իտալիայի դեսպանատներում, Իտալիայի նախարարների կաբինետի կառուցվածքում, Նյու Յորքում աշխատել է ՄԱԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցչության ղեկավար: 2002 թվականից ի վեր Պավեսին եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական գործերի գլխավոր տնօրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում