Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Լեռնային Ղարաբաղ
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր աշխատանքային տարածաշրջանային այցի շրջանակներում ԼՂՀ-ի մայրաքաղաք է ժամանել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա հանդիպումներ կունենա ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանի, վարչապետ Անուշավան Դանիելյանի, արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ծրագրված է նաեւ Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումները Շուշիում եւ Լաչինում ապրող գաղթականների հետ: Վաղը՝ հունիսի 30-ին, Հեյկի Տալվիտիեն այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս կանցկացնի: