Պ.Բալկենենդե. «Բուշը չի կարող ազդել Թուրքիայի մասին ԵՄ որոշման վրաե
2 րոպեի ընթերցում
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի վարչապետ Ժան Պետեր Բալկենենդեն հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության հետ կապված բանակցություններ սկսելու մասին որոշումը Եվրամիության սեփական գործն է, և որ ԱՄՆ նախագահ «Ջորջ Բուշն այդ որոշման վրա ազդեցություն ունենալ չի կարողե: Հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունն Իռլանդիայից ստանձնող Հոլանդիայի վարչապետը, ըստ Անատոլու գործակալության, հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու համար միակ չափանիշն այդ երկրի կողմից ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունների կատարումն է, և որ նախագահ Բուշի տեսակետները ոչ մի դեպքում չեն կարող փոխել այդ փաստը: Գործակալությունը հայտնել է, որ Հոլանդիայի վարչապետն այդ հայտարությունն արել է այն բանից հետո, երբ Իռլանդիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, թե Եվրամիությունը պետք է բանակցություններ սկսի Թուրքիայի հետ՝ նրան իր կազմում ներառելու համար: Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Հաագայում գտնվող Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Բալկենենդեն ասել էր, որ բանակցություններ սկսելու հարցը որոշակի կդառնա հոկտեմբերի 6-ին ԵՄ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, և որ մինչ այդ ժամկետը Թուրքիայի նկատմամբ ԵՄ-ը «իրավական, արդարացի և ճշմարիտե քաղաքականություն կվարի: