Միջազգային

Մոնտե Կառլոյում բացվել է 44-րդ հեռուստատեսային փառատոնը

1 րոպեի ընթերցում

ՄՈՆՏԵ ԿԱՌԼՈ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտե Կառլոյի 44-րդ հեռուստատեսային փառատոնը երկուշաբթի օրը հանդիսավոր պայմաններում բացվել է Միջերկրական ծովի ափին գտնվող Մոնակոյի իշխանության Գրիմալդիի կենտրոնում: Իշխան Ռենիեի նախաձեռնությամբ 1961 թվականին ստեղծված փառատոնը հեռուստատեսային ýիլմերի եւ սերիալների, լրահաղորդումների եւ լրատվաքաղաքական ծրագրերի խոշորագույն փառատոնն է աշխարհում: «Ոսկե նիմýաե գլխավոր մրցանակը վիճարկում է üրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Կորեայի հանրապետության 15 հեռուստատեսային ýիլմ: «Լավագույն պրոդյուսերական աշխատանքե մրցութային ծրագրում ընդգրկվել է «Ապուշըե ռուսաստանյան հեռուստատեսային ժապավենը: Ռուսաստանը ներկայացված է նաեւ հրատապ լրահաղորդումների բաժնում: Ժյուրիի կազմում, որը որոշելու է Եվրոպայի լավագույն պրոդյուսերին, ընդգրկվել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Յուրի Մամինը: Փառատոնն սկսվել է գերմանացի ռեժիսոր Ջո Բայերի «Վալկիրիա գործողությունըե ýիլմի համաշխարհային պրեմիերայով: Բացման արարողությանը ներկա է եղել փառատոնի նախագահ, Մոնակոյի թագաժառանգ արքայազն Ալբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում