Նոր բջջային հեռախոսը մահմեդականին կհասցնի Մեքքա
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի «Իլկոնե եւ եգիպտական «Հարý Ինýորմեյշն Թեքնոլոջիե ընկերությունները ստեղծել են ilkone i800 նոր բջջային հեռախոս, որն առաջին հերթին նախատեսված է մահմեդականների համար. հաղորդել են Բանգլադեշի զանգվածային լրատվամիջոցները: Նոր սարքը ոչ միայն կհուշի աշխարհի ավելի քան 5 հազար քաղաքներից Մեքքա տանող ճանապարհը, այլեւ ձայնային ազդանշանով օրական հինգ անգամ տիրոջը աղոթքի կկանչի: ilkone i800-ը ունի Ղուրանի ողջ տեքստը, նրա անգլերեն թարգմանությունը, որոնման համակարգ եւ Խիջրա /մահմեդական թվականություն/: Միաժամանակ, նոր հեռախոսը չունի թվախցիկ, որի պատճառներից մեկն այն է, որ Սաուդյան Արաբիայում արգելվում են խցիկով հեռախոսները: Այդ երկրում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում, այս հեռախոսը կարող է մեծ ժողովրդականություն վայելել. կարծում են նրա ստեղծողները: Նոր մոդելի գինը շուրջ 496 դոլար է: Ըստ «Իլկոնե ընկերության մամուլի քարտուղարի` հեռախոսն արդեն այս գարնանը վաճառքի է հանվել Լիբանանում: Բացի այդ, այն վաճառվում է նաեւ Հորդանանում, Սիրիայում, Սուդանում եւ Ալժիրում, իսկ ամենամոտ ժամանակներս այն կարելի կլինի ձեռք բերել Բանգլադեշում: Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Հնդկաստանում «մահմեդականե հեռախոսները վաճառքի կհանվեն արդեն մինչեւ եկող տարի. ավելացրել է մամուլի քարտուղարը: