Տարածաշրջանային

Մոսկվայում բացվում է վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը հսկիչ-հանձնաժողովի նիստը

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մոսկվայում բացվում է վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը հսկիչ-հանձնաժողովի երկօրյա նիստը: Ինչպես ՌԻԱ «Նովոստիինե հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար, հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդարավան, «հանձնաժողովի նիստի աշխատանքի կոնկրետ օրակարգ գոյություն չունիե: «Կողմերը կքննարկեն բոլոր այն հարցերը, որոնք վերջին ամսվա ընթացքում ծագել են Ցխինվալի տարածաշրջանում: Վրացական կողմը կտրականապես պահանջում է ստեղծել Ռոքի թունելում վրաց-ռուսաստանյան համատեղ հսկիչ-անցակետե,-ասել է Խաինդրավան: Վրացական պատվիրակության մյուս պահանջների թվում են վրաց-օսական հակամարտության գոտու ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատար Սվյատոսլավ Նաբձորովին ետ կանչելը, խաղաղապահ ուժերի մանդատի փոփոխումը, Ցխինվալի իշխանությունների կողմից ավտոմոբիլային ճանապարհների շրջափակման վերացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում