Իրանի արտգործնախարարությունը ողջունել է իշխանության հանձնումը Իրաքի կառավարությանը
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռըզա Ասեýին ողջունել է իշխանության հանձնումը Իրաքի ժամանակավոր կառավարությանը: Ինչպես այսօր ՌԻԱ «Նովոստիինե հայտնել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում, Ասեýին նշել է, որ «իշխանությունը Իրաքի ժամանակավոր կառավարությանը հանձնելը եւ ՄԱԿ-ի թիվ 1546 բանաձեւի հիման վրա օկուպացման դադարեցումը դրական քայլ են Իրաքի բնակչության կողմից իշխանության սահմանման եւ լիակատար ժողովրդական ինքնիշխանության վերադարձման ճանապարհինե: «Սպասվում է, որ Իրաքի ղեկավարությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի օկուպացումը դադարեցնելու եւ համընդհանուր ու ազատ ընտրություններ անցկացնելու համարե,-ասել է Ասեýին: Նա նաեւ հույս է հայտնել, որ պայմաններ կստեղծվեն Իրաքի հետ Իրանի համագործակցության համար: Իրանցի դիվանագետի կարծիքով, «օկուպացիոն զորքերի սխալ քաղաքականությունը Իրաքում անկայունության հիմք դարձավ, եւ այժմ անհրաժեշտ է, որ Իրաքի կառավարությունը համակողմանի ջանքեր գործադրի երկրում օկուպացիոն ուժերի գտնվելու բացասական հետեւանքները վերացնելու համարե: