ՆԱՏՕ-ն ԵՍԶՈՒՊ-ի վավերացումը պայմանավորել Է ՌԴ-ի կողմից Վրաստանի եւ Մոլդովայի նկատմամբ պարտավորությունների կատարմամբ
2 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Եվրոպայում սովորական զինված ուժերի ադապտացված պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) վավերացումը վերստին պայմանավորել Է Ռուսաստանի կողմից Վրաստանի եւ Մոլդովայի նկատմամբ պարտավորությունների կատարմամբ: Մենք հիշեցնում ենք,- ասված Է Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում,- որ 1999 թվականին Եվրակազմակերպության՝ Ստամբուլի գագաթնաժողովում Վրաստանի եւ Մոլդովայի վերաբերյալ ընդունված պարտավորությունների կատարումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի այն բանի համար, որ դաշնակիցները եւ այլ երկրներ կարողանան առաջ շարժվել ադապտացված Պայմանագրի վավերացման գործումե: «Մենք ի գիտություն ենք ընդունում այն առաջընթացը, որը 2003 թվականին ձեռք Է բերվել Մոլդովայից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման գործում: Ընդսմին մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ այդ առաջընթացը 2004 թվականին ընդհատված Է: Անհրաժեշտ Է բազմապատկել ջանքերը զորքերի դուրսբերումն ըստ հնարավորին արագ ավարտելու նպատակով: Մենք նաեւ այն հիմնախնդիրների շուտափույթ կարգավորման կոչ ենք անում, որոնք գոյություն ունեն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ եւ այս նպատակով հանդես ենք գալիս բավականին բարձր մակարդակով համապատասխան բանակցությունների վերսկսման համարե,- ասված Է գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում: