Իրականացվել է ռուս-ուկրաինական «Զենիթ-ԶՍԼե հրթիռակրի արձակումը
1 րոպեի ընթերցում
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ռուս-ուկրաինական «Զենիթ-ԶՍԼե հրթիռակրի արձակում է իրականացվել «Ծովային մեկնարկե միջազգային նախագծի շրջանակներում. այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում հաղորդել է Ռուսաստանի «էներգիաե տիեզերական ընկերության «Ծովային մեկնարկե ծրագրի տնօրեն Վալերի Ալիեւը, որը գտնվում է հավաքահրամանատարական նավում, որից կառավարվել է հրթիռակրի արձակումը: Հրթիռը, որը մեկնարկել է հասարակածի վրա գտնվող «Օդիսեյե լողացող հենահարթակից, պետք է տիեզերք դուրս բերի «Տելստառ-18ե կապի արբանյակը: Ենթադրվում է, որ ամերիկյան ընկերության կողմից ստեղծված եւ շահագործվող «Լոռալ սփեյս էնդ քոմյունիքեյշենզե տիեզերական սարքը կաշխատի ավելի քան 13 տարի: «Տելստառ-18ե-ը կդառնա արդեն 14-րդ արբանյակը, որը տիեզերք է դուրս բերվել «Ծովային մեկնարկե միջազգային նախագծի շրջանակներում: