ՆԱՏՕ-ի առաջնորդները գոհունակություն են հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչ Թուրքիային
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները ՆԱՏՕ-ի խորհրդի փակ նիստերում գոհունակություն են հայտնել իրենց հյուրընկալած և Եվրամիությանն անդամակցության գործընթացում «դեմոկրատական քայլեր կատարողե Թուրքիային: Ըստ Անատոլու գործակալության, Գերմանիայի վարչապետ Գերհարդ Շրյոդերն ասել է, որ ԵՄ ճանապարհին Թուրքիայի ցուցադրած «արտադրողականությամբե, բանակցություններ սկսելն այդ երկրի հետ «անհրաժեշտություն է դարձելե: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, որ Թուրքիան ամենագեղեցիկ պատասխանն է տալիս այն պնդումներին, թե մահմեդական երկրում հնարավոր չէ դեմոկրտաիա ապահովել: «Թուրքիան ԵՄ շեմին է և անդամակցության այդ շեմը նրա առաջ փակելը մեծ սխալ կլինիե,-ասել է նա: Անգլիայի վարչապետ Թոնի Բլերն էլ ընդգծել է, թե Թուրքիայում ընթացող վերջին զարգացումները խոսում են Եվրամիության մեջ այդ երկրի «արդեն գտնվելու մասինե: Իսկ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նշելով, որ մեծագույն ցանկությամբ նորից կայցելի Թուրքիա, ասել է, որ այդ երկիրը աշխարհին ապացուցեց, որ «մահմեդական պետությունը միևնույն ժամանակ կարող է լինել նաև աշխարհիկե: