Միջազգային

Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Մանուել Բառոզուն ընտրվել Է Եվրահանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Մանուել Բառոզուի թեկնածությանը հավանություն տալը «Եվրոպայի հաջող առաջընթացի հավաստումն Էե: Ինչպես հաղորդում են üրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Եվրամիության՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում այս մասին հայտարարել Է üրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Եվրամիության 25 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները միաձայն հավանություն են տվել Ժոզե Մանուել Բառոզույի թեկնածությանը: Պորտուգալիայի 48-ամյա վարչապետը բավականաչափ փորձառու քաղաքական գործիչ Է: Տակավին 1987 թվականին նա զբաղեցրել Է իր առաջին նախարարական պաշտոնը, իսկ 1992 թվականին դարձել Է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար: 1999 թվականին նրան ընտրել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Այս կուսակցական պաշտոնը նա պահպանում Է նաեւ մինչեւ հիմա: Եվրամիության գագաթնաժողովը որոշում Է կայացրել ապագայում Եվրամիության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Խավիեր Սոլանային նշանակելու մասին: 25 երկրների ղեկավարները միաժամանակ երկարաձգել են նրա լիազորությունները Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներայացուցչի պաշտոնում, որը ներկայումս նա զբաղեցնում Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում