Միջազգային

Հաագայում սկսվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նստաշրջանը

1 րոպեի ընթերցում

ՀԱԱԳԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 2-ը Հագայում տեղի կունենա Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի հերթական 37-րդ նստաշրջանը: Նստաշրջանին կմասնակցի նաեւ Ռուսաստանի պատվիրակությունը, որը կգլխավորի Կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ, Նիդեռլանդներում Ռուսաստանի դեսպան Կիրիլ Գեւորգյանը: Ինչպես ՌԻԱ «Նովոստիինե հաղորդել Է Կազմակերպության մի աղբյուր, նստաշրջանի մասնակիցները հիմնական ուշադրությունը կնվիրեն կազմակերպության բյուջեի քննարկմանը եւ բյուջեի վերաբերյալ որոշման նախապատրաստմանը, որը պետք Է ընդունի կազմակերպության անդամ պետությունների՝ նոյեմբերին կայանալիք խորհրդաժողովը: Գործադիր քարտուղարության կազմի մեջ մտնում են 41 պետությունների ներկայացուցիչներ: Այսօրվա դրությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ Է 164 պետություն, որոնք ստորագրել եւ վավերացրել են Կոնվենրցիան, որն ուժի մեջ Է մտել 1997 թվականի ապրիլի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում