Վրաստանում ընթանում են ցուցադրական զորավարժություններ
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում՝ երկրի պաշտպանության նախարարության Կրծանիսի զինափորձարանում, ընթանում են ցուցադրական զորավարժություններ: Ինչպես ՌԻԱ «Նովոստիինե հայտնել են պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնում, ցուցադրական վարժանքներին մասնակցում են խաղաղապահ գործողությունների գծով բրիտանա-վրացական համատեղ վարժանքների վրացի շրջանավարտները: Մեկ ամսվա ընթացքում Վրաստանի զինուժերի արագ արձագանքման ուժերի 53 սպաներ պատրաստություն են անցել Մեծ Բրիտանիայի մի խումբ մասնագետների ղեկավարությամբ, որոնց գլխավորել է մայոր Թիմ Ռոբինսը: Ավելի վաղ խաղաղապահ գործողությունների գծով պատրաստություն է անցել 16-րդ լեռնահրաձգային գումարտակը, որը ներկայումս ծառայում է Իրաքում Վրաստանի խաղաղապահ զորակազմում: Մոտ ժամանակներս նման պատրաստություն կանցնի Վրաստանի պաշտպանության նախարարության «կոմանդոսե գումարտակը: