PKK-ի օգտագործած ռումբերի նոր տեսակները ալեփոխարկիչները չեն կարողանում որսալ
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպությունը (PKK) վերջին շրջանում Թուրքիայում ահաբեկչական նպատակներով սկսել է օգտագործել ալեփոխարկիչների միջոցով չհայտնաբերվող պլաստիկ ռումբեր: Ըստ թուրքական «Հուրիեթիե, Հաքարիի նահանգապետ Էրդողան Գյուրբուզը լրագրողներին հայտարարել է, որ PKK-ի կողմից օգտագործվող նոր ռումբերը պայթեցվում են 1-2 կմ հեռավորությունից՝ բջջային հեռախոսի միջոցով: Նա ասել է, որ եթե PKK-ի կողմից դրված ռումբերը նախկինում պայթում էին նրանց դիպչելու դեպքում, ապա այժմ նրանք պայթում են «ըստ նպատակվույնե: Դա է պատճառը, գրել է թերթը, որ թուրքական կառավարությունն այժմ ցանկանում է ականների, հեռակառավարող սարքերի, լազերային զենքերի օգտագործումը սահմանափակող ՄԱԿ-ի համաձայնագիրը տարածել նաև «ներքին բախումներիե վրա: Շուրջ 22 տարի Թուրքիայում չվավերացված այդ համաձայնագիրը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը և հույս ունի, որ դրա վավերացմամբ կկարողանա կրճատել նման զենքերի օգտագործումը Թուրքիայում: