Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին բանակցությունները կվարի Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Բառոսոն
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի «ապագաե նախագահի պաշտոնը նոյեմբերին ստանձնող Պորտուգալիայի վարչապետ Խոսե Մանուել Դուարո Բառոսոն, Թուրքիայի Եվրամիությանը լրիվ անդամակցության հարցում այս տարվա վերջում որոշում ընդունվելու դեպքում, կհանդիսանա այդ բանակցությունները գլխավորող անձը: Հայտնելով այդ մասին, թուրքական «Հուրիեթըե գրել է, որ սակայն, այդ բանակցությունները սկսելու հարցում «կենսականե կարևորություն ունեցող ԵՄ ընդլայնման զեկույցը պետք է պատրաստի Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ռոմանո Պրոդիի գլխավորած հանձնաժողովը: Ըստ թերթի, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը «անշրջելիե համարող Բառոսոն որպես Պորտուգալիայի վարչապետ Թուրք գործարարների և արդյունաբերողների միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եվրոպան Եվրասիայի թերակղզին է: Եվրամիությունն այժմ պետք է ընդարձակվի ավելի մեծ տարածության վրա: Կրոնների միջև բախումների վերացումը մարդկության քաղաքակրթության կարևոր քննությունն է: Մահմեդական աշխարհում դեմոկրատիայի և ազատ շուկայական տնտեսության վրա հիմնված հաջողված մոդելի կարիք կա, որը հենց Թուրքիան է: Թուրքիայի ԵՄ անդամակցությունն անշրջելի է: ԵՄ համար Թուրքիան աշխարհաքաղաքական անհրաժեշտություն էե: