Տարածաշրջանային

Վրաց-օսական հակամարտության կարգավորման Խառը հսկիչ հանձնաժողովի նիստը չկայացավ

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-օսական հակամարտության կարգավորման քառակողմ Խառը հսկիչ հանձնաժողովի՝ այսօր Մոսկվայում ծրագրված նիստը չի կայացել: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի վրացական կողմից համանախագահ, Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան, որը գտնվում է Մոսկվայում: «Այսօր հանդիպման սկսվելուց առաջ մենք հայտարարեցինք, որ կամ հակամարտության գոտում ապօրինաբար ձերբակալված պետանվտանգության նախարարության մեր աշխատակիցները ազատ կարձակվեն Հարավային Օսիայի ներկայացուցիչների կողմից, կամ խաղաղապահ գործընթացի մասին խոսելը ոչ մի իմաստ չունիե,-հեռախոսով Թբիլիսի է հայտնել Խաինդրավան: Ընդսմին նա նշել է, որ Խառը հսկիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելու վրացական կողմի որոշումը «անսպասելի չէրե: «Վերջին օրերին մենք բազմիցս ասում էինք, որ հակամարտության գոտում կալանված մարդկանց պետք է ազատել: Ամեն ինչ իր սահմանն ունի, եւ բոլորը հիանալի գիտեին՝ ինչ հարց էինք մենք դնումե,-հայտարարել է Խաինդրավան: Ըստ նրա, «հանձնաժողովի նիստի աշխատանքը կշարունակվի միայն այն բանից հետո, երբ կընդունվի վրացական կողմին բավարարող որոշումե: «Նախապես մենք հարց դրեցինք, որ Խառը հսկիչ հանձնաժողովի հանդիպումն սկսվի այսօր երեկոյան: Բայց ի վերջո որոշվեց նիստը նշանակել հինգշաբթի առավոտյան ժամը 10-ին: Եթե մինչ այդ ժամանակը Վրաստանի պետանվտանգության նախարարության կալանված աշխատակիցներն ազատ չարձակվեն, հանձնաժողովի նիստին վրացական պատվիրակության մասնակցության հարցի շուրջ մենք որոշում կընդունենք Վրաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ կոնսուլտացիաներ անցկացնելուց հետոե,- նշել է Խաինդրավան: Նշենք, որ վրացական պատվիրակությունը հակամարտությունների կարգավորման պետնախարար Գեորգի Խաինդրավայի գլխավորությամբ Մոսկվա է ժամանել երեքշաբթի օրը: Պատվիրակության կազմի մեջ են նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատար Գեորգի Տատուխաշվիլին, Վրաստանի ýինանսական ոստիկանության ղեկավար Դավիթ Կեզերաշվիլին եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Օնիանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում